• Կենսագրական տվյալներ

    1924 1992


    Վաչագան Վարդանյանը ծնվել է Ախուրյանի շրջանի Հովտ գյուղում (այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում). ծոռն էր նշանավոր աշուղ Յանղունիի (Հարտենի)։ 12 տարեկանում գերազանցությամբ ավարտել է յոթնամյա դպրոցը, 15-ում, դարձյալ գերազանցությամբ, Գյումրիի մանկավարժական տեխնիկումը և գործուղվել ուսուցչության, որտեղից էլ 1942-ին զորակոչվել և մինչև 1946թ. խառայել է ֆիննական սահմանում։ 1947-ին ընդունվել և 1952թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1952-1953թթ. եղել է Ախուրյանի «Կոլտնտեսական» թերթի պատասխանատու քարտուղարը, 1954-1990թթ. ավագ խմբագիր է աշխատել Հայաստանի պետական ռադիոկոմիտեում։
    Հեղինակ է բազում ռադիոնյութեի և անտիպ գեղարվեստական գործերի. լույս են տեսել Վաչագան Վարդանյանի հետևյալ գրքերը.

Հրատարակված գրքեր

Սոնետների պսակ
2011
Մեղեդի սիրո և խաղաղության
1988
Կարոտներ
1987
Հազարան բլբուլ
1982
Սոնետների պսակ
1981
Վերադարձ
1970
Ցայգերգ
1967
Խռովահույզ խաղաղություն
1963